2017
Քսան տարի առաջ՝ փետրվարի 27-ին, Սամվել եւ Ժենյա Օրդուբեկյանների ընտանիքում ծնվեց անդրանիկ որդին՝ անսահման ուրախություն պատճառելով ծնողներին: Արցախյան թոհուբոհով անցած ազատամարտիկ Սամվելը առաջնեկին անվանակոչեց պատերազմում զոհված ընկերոջ պատվին՝ Արայիկ:
Ուշադիր լսիր, մի Խաչ ես պատրաստելու ընկերոջս համար: Օտարերկրացի է: Ուրեմն՝ անգլերեն գրված է Jesus… Որ մեջտեղի S-ն բոյովացնես, բառը խաչի տեսք կստանա:
«Հայ զինվորի» խմբագրությունը հանրապետության տարբեր մարզերից եւ արտերկրից բազմաթիվ նամակներ է ստանում` հասցեագրված հայ զինվորին: Այս համարում տպագրում ենք Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները: Աշակերտներն ակնկալում են նամակագրական կապ հաստատել սահմանամերձ զորամասերի զինվորների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած «ազգ-բանակի» հայկական տեսլականից ակնհայտ է դառնում, որ այդպիսի պաշտպանական համակարգի ստեղծումը պահանջում է ոչ միայն պետական կառավարման բոլոր ոլորտներում սկզբունքների և գործելաոճի արմատական վերանայում, ոչ միայն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վիթխարի կազմակերպական աշխատանք, այլև, որ թերևս ամենակարևորն ու ամենադժվարն է, սոցիալական հարաբերությունների բնույթի արմատական փոփոխություն` նպատակաուղղված այդ հարաբերությունների կառուցմանը արդարության, փոխօգնության, սիրո, անձնազոհության, անշահախնդրության, միասնականության, այսինքն, ի վերջո` զարգացած ժողովրդավարության հիմքի վրա: