Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017

ՂԱՆԴԱՀԱՐ

Ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության յոթանասուներորդ տարելիցի օրը, որի մասին հատուկ նշանակության երրորդ գումարտակում ոչ ոք երբեւէ ոչինչ չէր լսել, ոչինչ չգիտեր, մեր ջոկը պարեկում էր «Սատանի» կոչվող կամրջի վրա եւ փաստաթղթային ստուգումներ էր անցկացնում։ Սատանի կամուրջը իր խորհրդային սպասավորներով տեղաբնիկների համար վաղուց արդեն վերածվել էր մի յուրօրինակ լիկկայանի, որտեղով երթեւեկողների շարքերից ժամանակ առ ժամանակ զատվում էին ապաշնորհ եւ քաղաքականապես անբարեհույս աֆղանցիները, որոնք դժվարանում էին, ասենք, պատասխանել մի քանի պարզունակ հարցերի՝ ձո՞ւն է առաջ եղել, թե հավը, ի՞նչ գույն ունի հույսը, ե՞րբ եւ ո՞վ է առաջին անգամ կանեփ ցանել…

ՍԻՐԵԼԻ ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ. ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱԶԳԸ, ԿՐՈՆԸ, ԼԵԶՈՒՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՆ

Փետրվարի 23-ին բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը կդառնար 77 տարեկան: Երվանդ Պետրոսյանն իր ուրույն դեմքն ու նկարագիրն ունի հայ ժամանակակից գրականության մեջ, նրա՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային ու հայրենասիրական խորունկ բանաստեղծությունները, թե՛ մանկական՝ մեկը մյուսից գեղեցիկ գործերը աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ:

ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԹԱՆԿ ԷԻՆ

1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն (այժմ՝ Իվանյան): Արդեն քառորդ դար ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել։ Ադրբեջանում եւ Թուրքիայում նույնիսկ անմեղ զոհերի հիշատակման հատուկ օր են սահմանել՝ «ադրբեջանցիների ցեղասպանության օր»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ։

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՐԿԻ՞ ԱԼԻԵՎԻՆ

Արցախի հետ սահմանին իրավիճակը մշտապես ապակայունացնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է պահպանել իր իշխանությունը և ապահովել դրա ժառանգաբար փոխանցումը: Այդ նպատակով շարունակաբար ստեղծվում է պատերազմի վերսկսման պատրանք, որպեսզի Ադրբեջանի հանրությունը չկենտրոնանա սոցիալ-տնտեսական առկա խնդիրների և անարդարության վրա: Իլհամ Ալիևը ոչ միայն ձգտում է վերականգնել երկրի ազգաբնակչության հավատը սեփական «հաղթական» բանակի նկատմամբ, այլ նաև թաքցնում է պաշտպանական ոլորտի միջոցով երկրի պետբյուջեի միջոցները մսխելը:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Քարվաճառի բարձրաբերձ լեռների հետ իմ սիրտը կապված էր վաղուց: Այստեղ տեղի ունեցած հերոսական մարտերի մասին բազմիցս լսել էի, իսկ առաջին անգամ պատմական այս հողի վրա բախտ ունեցա կանգնելու, երբ եղբայրս էր զինվորական երդում ընդունում: Փոխվել են ժամանակները, այժմ հայոց բանակի պատվաբեր համազգեստը կրում եմ ես, եւ զինվորական երդում ընդունելու հերթն իմն է:

Ո՛Չ ՀՐԴԵՀԻՆ

ՀՀ զինված ուժերում մեծ ուշադրություն է դարձվում հակահրդեհային կանոնների պահպանման, 1-ին բուժօգնության կազմակերպման, տարհանման, հրդեհի մարման գործողությունների խելամիտ իրականացման խնդիրների շուրջ անձնակազմի իրազեկվածության բարձրացմանը: Բոլոր զորամիավորումներում պարբերաբար ընթանում են նպատակային ուսուցողական միջոցառումներ, որոնց մասնակցում են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸ

Շրջկենտրոնից պիտի զրահատանկային զորամաս հասնեմ: Վաղ առավոտ է` դեռ մութն ու լույսը կռիվ են տալիս: Շարունակ շուրջս եմ նայում` սպիտակ «ժիգուլին» ո՞ւր է: Հրամանատարի տեղակալը նախազգուշացրել էր` «հերոսների հետ եմ ճանապարհ գնալու»: Այսքանը, փակագծերը չէր բացել, ոչ էլ անուններ էր նշել: