2017
Հայ զինվոր, թանկագինս, երբեք չէի մտածի, որ այն աղջնակը, որը մանկապարտեզում առաջին անգամ զինվոր էր տեսել և հիացել նրա համազգեստի փայլուն ուսադիրներով, պիտի այսքան շուտ մեծանա, հասկանա, թե ով է հայ զինվորը, ինչ սուրբ առաքելություն ունի, ապա և ցանկանա նամակ գրել` նրան գոտեպնդելու, աջակցելու, նրա կողքին լինելու մեծ ցանկությամբ:
Սփյուռքում ծնված դու մեր արծիվ ՝
Առյուծորդի մեծն հերոս ,
Հաղթանակած պատերազմի
Հիմնադիրն ես դու անխոս:
Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման կազմի մեջ մտնող, Զորավար Անդրանիկի անունը կրող զորամասի (հրամանատար՝ գնդապետ Հ.Մուրադյան) վաշտերից մեկը 2002թ. մայիս ամսին մասնակցել է ՌԴ ԶՈւ Մոսկվայի զինվորական օկրուգի «Գորոխովեցկի» ուսումնական կենտրոնում անցկացված հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ կնքված պայմանագրի վավերացման 10-ամյակին նվիրված մարտական համատեղ զորավարժությանը։
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրության փոփոխության հանրաքվե: Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրենսդրական այս նախաձեռնությամբ հանրապետությունը խորհրդարանականից դառնալու է նախագահական:
Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ անուղղակի միջամտությունը Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ Եմենի ներքին զարգացումներին, լուրջ մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնում: Օբամայից հետո այժմ արդեն ԱՄՆ-ի նոր՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է հայտարարում Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նախորդ վարչակազմի նման չբացառելով նույնիսկ ռազմական միջամտություն, եթե Իրանը շարունակի միջուկային զենքի ստեղծման իր ծրագրերի իրականացումը:
Օրը պարզ է, սառն ու արեւոտ: Հաղթահարում ենք երկար ճանապարհն ու վերջապես հասնում ՊԲ հարավարեւելյան սահման: Աստիճանները տանում են դիրքի կացարան, որը գյուղի համեստ տնակ է հիշեցնում: Առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իմ տեսած գետնատնակներից` պատերը շարված են տարբեր մեծության քարերով՝ իրար կապակցված ամուր շաղախով: