2018
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառայության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին թող լինի խաղաղության, կայունության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու նվաճումների տարի:
ՀՀ ԶՈՒ հոգևորականաց ողջ դասի անունից մեր շնորհավորանքներն ու օրհնությունն ենք բերում Ձեզ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծննդյամբ իմաստավորվող տարեմուտի առթիվ:
Գինեվանը տոնածառի նկարազարդ խաղալիքներն ու կարմիր ժապավենները կախում է երկհարկանի մահճակալների եզրերից: Թելով ամրացնում է կանաչ, դեղին, սպիտակ փուչիկների ծայրերն ու կապում պատին խփված մեխերից: Ոսկեգույն գանգուր փայլերով զարդարում է մուտքը:
Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:
«Մարտական ծառայության» մեդալակիր մարտկոցի հրամանատար, կապիտան ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր բանակի տարեկիցն է: Նա զինված ուժերի այն երիտասարդ սպաներից է, որ առանձնանում է հիմնարար գիտելիքներով, բարոյակամային գերազանց որակներով եւ զինվորական գործին անսահման նվիրվածությամբ: Ասել է թե՝ նա ու նրա նմաններն են նոր ժամանակների հայկական բանակի հզոր ու առողջ կորիզը: