#06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017
Մեր առյուծ մայրերը ծնեցին կորյուններ` հերոս զավակներ, որոնց արյան գնով ձեռք ենք բերել հաղթանակ, ազատություն ու անկախություն: Հայրենասիրության ոգին մարտի կոչեց բազմաթիվ երիտասարդների։ Նրանց թվում էր ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արա Հարությունյանը:
Երվանդ Սաղումյան. հայրենիքի նվիրյալ, մարտիկ, առաջնորդ, մարդ, որի երակներում հոսում էր զեյթունցի ու տավուշցի պապերի հերոսական արյունը` կորուստների, զրկանքների ցավով ու հետագա հաղթանակների անկոտրում կամքով շաղախված:
Ես շատ լավ եմ լեզու գտնում երեխաների հետ։ Երեխաներն ինձ սիրում են, քանի դեռ նրանց «իմաստուն» մայրիկները խելքներին զոռ չեն տվել.
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը ներկայացնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցի ժամանակ: