#07 (1229) 21.02.2018 – 27.02.2018
Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով), համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում:
Փետրվարի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը, որն առնչվում է մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկին, երբ հանուն քաղաքական ու հոգևոր ազատության, հանուն հավատի ու ազգային ինքնագիտակցության պահպանման չարի առաջ դուրս եկան բոլորը՝ զինվորը, հոգևորականը, իշխանն ու հասարակ շինականը:
Նաիրա Հովակիմյանն իր ուսանողների եւ ասպիրանտների հետ աշխատել է նոր ուղղության` հարմարվողական կառավարման համակարգերի ստեղծման վրա (adaptive control systems), որոնք, օրինակ, թույլ են տալիս ավիացիոն անվտանգության ապահովման միջոցով իրականացնել օդանավերի չվերթների հսկողությունը եւ կառավարումը ծայրահեղ անկայուն եղանակների պարագայում:
Հայաստանում էր մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, միջազգային ամենահեղինակավոր պարգևների, շքանշանների և կոչումների դափնեկիր Քշիշտոֆ Պենդերեցկին՝ «20-րդ դարի Բեթհովենը» (ինչպես նրա մասին այսօր արտահայտվում են երաժշտական աշխարհում):
Վազաշենը Հայաստանի ծայր հյուսիսում՝ անտառի փեշին ծվարած մի փոքր գյուղ է, որտեղ արդեն երկու տասնամյակ և ավելի այգաբացները հարաբերական խաղաղությամբ են ավետում նոր օրվա սկիզբը…
1994 թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում:
Լիլիթ Ավագյանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրն է: Առաջին մասնագիտությամբ բուժքույր է, բայց նկարչությունն ու գորգագործությունը միշտ էլ իրենն է համարում: Գորգագործ-նկարչուհին ասում է, որ իր սրտի ողջ սերը, մայրական քնքշանքն ու ջերմությունը նվիրել է իր երկու որդիներին՝ Արամայիսին ու Արսենին: