Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այս անգամ այցելել է Տավուշի մարզի Պառավաքար համայնք և սահմանային տեղամաս ու մարտական դիրք:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿ

Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ

«Հայ զինվորը» շնորհավորում է Ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին՝ Հայաստանի հանրապետության ազգային հերոսի կոչման արժանանալու առթիվ, մաղթում երկարակեցություն, երջանկություն և բեղուն աշխատանք՝ ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի:

ԱԶԳ-ԲԱՆԱԿ

Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից:

ԲՈՒՀՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է, ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ՝ ԵՐԿՐԻՍ ԱՊԱԳԱՆ…

Հայրենիքին, ազգին, բանակին, պետությանն ու հասարակությանը ծառայելը շատերի համար ապրելակերպ է: Էջմիածնում գրեթե բոլորը գիտեն Քոչարյաններին: Կրթելը, դաստիարակելն ու սովորեցնելը կարծես դարձել է նրանց տոհմի դրոշմը: Աշոտ Քոչարյանը, նախնիների պատգամը պահելով, շարունակում է նրանց գործը: Կյանքը մանկավարժությանը նվիրած մտավորականն այսօր արդեն իր ուսանողների եւ աշակերտների երեխաներին է դասավանդում:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում:

ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ...

Ամանորի նախաշեմին «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտներն այցելեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների՝ մերօրյա հերոսների ընտանիքներին: