Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#1 (1248) 04.07.2018 – 10.07.2018

ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Գնդապետ Արամ Գեւորգյանը կապի եւ ԱԿՀ վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետն է: Ենթակաները, սակայն, նրան «կիբեռզորքերի հրամանատար» անունով են կնքել: Եվ սա ամենեւին էլ չափազանցություն չէ. օրական երկու հազար հարձակում են կասեցնում:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Շարքային Մաքսիմ Հունանյանն արդեն 1.5 տարի է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Հրազդանցի զինվորը 20 տարեկան է: Մաքսիմի համար ծառայությունն առաջին հերթին ինքնաճանաչման լավագույն հնարավորություն է. «Մինչ բանակ գալս շատ հարցերում այլ մոտեցումներ եմ ունեցել: Այսօր այդ մոտեցումներն էականորեն փոխվել են, քանի որ բանակն ինձ հնարավորություն տվեց որպես հասուն մարդ կայանալ և դժվարին պահերին ճիշտ որոշումներ կայացնել:

ԶՈՐԱԿՈՉ. ՕՐ ԱՌԱՋԻՆ

Հուլիսի 2-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկների առաջին խմբերը:

«ԱՄՈՒՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔ»

Ութ տարեկան էի: Ամեն աշխատանքային օր` ժամը 6-ին, անցնում էի ընտանիքիս արարողակարգի հիմնական պարտականության կատարմանը: Միջնեկ քույրս` Կարինեն, տաշտ էր բերում` դնելով այն հատակին փռված սրբիչի վրա: Ավագ քույրս` Ալվարդը, տաք ջուր էր բերում: Իսկ ես իմ փոքրիկ ձեռքերով սկսում էի լվանալ հայրիկիս հոգնած ոտքերը:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Էրիկ ջան, իրարամերժ զգացումներով է լցվել հոգիս` ուրախություն, հպարտություն, տագնապ. ծննդյան տարեդարձդ դիրքերում ես դիմավորելու, առաջնագծում, զենքը ձեռքիդ:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉ` ԶԻՆՎՈՐԻՆ

Իմ ու նկարիչ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ծանոթությունն սկսվեց նրա նամակից.

«Բարեւ, Գայանե՛ ջան: Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց արդեն մի քանի տարի է՝ պարպված պարկուճներից, զենքի կտորներից, զինամթերքի մնացորդներից զարդեր եմ պատրաստում»…

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անակնկալների պակաս չունի: Ուժեղագույն հավաքականները խմբային փուլից սահուն մտան փլեյօֆյան փուլ ու նույնքան սահուն իրենց դրսեւորեցին, ասես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ: