#01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018
Վերջապես ամուսինն էլ քնեց: Ու երբ նրա խաղաղ շնչառությունը տարածվեց ննջասենյակի լռության մեջ, կինը զգուշորեն բարձրացավ անկողնուց ու սկսեց ոտքով փնտրել հողաթափերը: Լավ էր, որ չպատմեց ամուսնուն: Անցյալից մնացած սովորություն է` օրվա ամենաաննշան անցուդարձը մանրամասն «զեկուցել» քնելուց առաջ: Բայց հիմա պիտի խնայի նրան. արդեն էն տարիքում չէ. սիրտը շատ է բարակել:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է` Ամանորի նախաշեմին, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներն այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին:
Անկախ այն հանգամանքից, որ ես ծնվել ու մեծացել եմ Կալիֆորնիայում՝ միշտ զգացել եմ, որ ես Հայրենիքի անբաժանելի մասն եմ։ Համալսարանն ավարտելուց հետո, ես այլևս չէի կարող մնալ հանդիսատեսի դերում և տեսնել, թե ինչպես էր բոլոր անկյուններից հարձակման ենթարկվում իմ Հայրենիքը, հետևաբար, որոշեցի դուրս գալ հարմարավետության իմ շրջանակից։
Այսօր շատերին է հայտնի վիրաբույժ, բուսաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Աշոտյանի անունն ու գործունեությունը: Շատերն են նրա վարած հեռուստատեսային հաղորդումների շնորհիվ դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին արժեքավոր տեղեկություններ քաղել: Վերջերս իմացա, որ բժիշկը որոշակի ներդրում ունի նաեւ Արցախյան ազատամարտում: