Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (1257) 05.09.2018 – 11.09.2018

ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂ ՀԶՈՐ ՏՂԱՆԵՐԸ

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձն է: Սահման ենք ճանապարհվում՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին, փոխանցելու Արցախի ազատամարտիկների միության ու Քաշաթաղի շրջվարչակազմի պատրաստած նվերները:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ. ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿԸ

Բարձրակարգ, դիմացկուն, անվրեպ, անխոցելի, անտեսանելի. այսպիսի բառերով են հաճախ բնութագրում մարտական խնդիրը կրակով լուծող մասնագետներին՝ դիպուկահարներին: Խոցել թիրախը որոշակի տարածությունից՝ գուցե առաջին հայացքից պարզ առաջադրանք թվա, սակայն ամենեւին էլ այդպես չէ:

ԱՆՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանամերձ Արենի գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում ուսումնական նոր տարվա մեկնարկը յուրովի է տրվում. նրանց կրտսեր աղջիկը՝ Աննան, գերազանց գնահատականներով ընդունվել է ռազմական համալսարան: Մոտոհրաձիգ է դառնալու:

ԿԵՆՍԱԿԱՆ ՇՂԹԱ

Զինվոր կա՝ սահմանին է ծառայում. նրա բազկին՝ ուժ, ոգուն՝ ամրություն, իսկ զինվոր էլ կա՝ իր ժամանակը, Աստծու կողմից իրեն տրված տաղանդն է լիուլի ծառայեցնում Հայրենիքին: Զաքար Քեշիշյան – Կամիլա Երկանյան-Քեշիշյան. նրանց սիրտը «եռանիստ» է. մի կողմում Լիբանանն է` Զաքարի ծննդավայրն ու այժմ արդեն Կամիլայի բնակատեղին ու աշխատավայրը, մյուս կողմում Հայաստանն է, որի հետ բազում մարդկային ու ստեղծագործական կապերով են կապված, երրորդը Արցախ աշխարհն է, որտեղ նրանք հույս են սփռում եւ իրենց ոգու լույսը՝ գունավորելով Շուշիի մշակութային կյանքը:

ՀԱՎԵՐԺՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայրենի հողը նորից ջերմացավ: Ո՛չ, ռումբեր չեն պայթում, արյուն չի հեղվում: Արևի շողերի ջերմ համբույրից է ջերմացել հողն իմ հայրենի: Այս գարունն էլ նման կլինի իմ կյանքի բոլոր քսան գարուններին՝ խաղա՜ղ, ծաղկառատ:

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Իմ հայ զինվոր, իմ մեծ եղբայր։
Ես հպարտ եմ քո քաջությամբ,
Քո վեհությամբ, հզորությամբ,
Որ կանգնած ես մեր սահմանին
Ու հսկում ես անդորրը մեր։

ԻՄ ԵՂԲԱՅՐ ՍԵՎԱԿԸ

-Ես ընդամենը երկու անգամ եմ Սեւակին տեսել զինվորական համազգեստով: Առաջին անգամ` երբ եղբայրս հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում էր տալիս, եւ երկրորդ անգամ` երբ իմ ծննդյան օրը տուն մտավ` հզոր, հպարտ ու խնդուն: Ու տունը բառացիորեն լցվեց իրենով: