Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (1237) 18.04.2018 – 24.04.2018

ԻՄ ԲԱՆԱԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ

Ինձ թվում էր` այլեւս նման տներ չկան` հնաբույր, տաք ու գույնզգույն, որտեղ անցյալը շնչում է կողքիդ, ամեն անկյունում հուշեր են ապրում, ասքեր ու լեգենդներ: Որտեղ ժամանակները ձուլվել են իրար, ու հիշողության արահետները չեն ավարտվում… Նկարիչներն ավելի բախտավոր են: Կվերցնեն վրձինը, կխառնեն գույներն ու կտավի վրա կպատկերեն ամեն ինչ` բոլոր մանրամասներով` հին, բայց գունավոր գորգերը, մաշված, բայց ազնվական կահկարասին: Բազմերանգ ծաղիկները…

25 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Արցախյան շարժումը, որը վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրելու նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել ԼՂՀ կազմից: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը:

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԿՌԻՎԸ

Եթե զորքը միայն ՕՄՕՆ-ականներից կազմված լիներ, ապա խնդիրը միանգամայն հեշտ ու հասկանալի կլիներ, բայց գործ ունենալ հրասայլերով զինված խորհրդային զինվորների հետ, այլ բան է նշանակում: Իրավիճակն իրոք աննախադեպ էր, չափազանց ծանր ու պատասխանատու:

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՈՐԴԱՆԱՆԻ՝ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

Մինչև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին ցնցումները, Սիրիան ու Հորդանանը Թուրքիայի հետ կնքել էին ազատ առևտրի և առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա զարգացող տնտեսությունից: Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագորեն վատթարացան սկսած 2011 թվականից, երբ Թուրքիան աջակցեց իսլամական […]

ԵՍ, ԶԵՆՔՍ ՈՒ ԱՍՏՎԱԾ

Բոլորի աչքերը մեզ էին ուղղված, պատճառը հասկանալի էր. ուշ-ուշ են տեսնում քաղաքացիական հագուստով մարդկանց։Նրանց աչքերը սովորել են կանաչի բոլոր երանգներին։ Քառօրյա պատերազմից երկու տարի է անցել, ու հիմա ես կանգնած եմ նույն դիրքում, նույն խրամատում, որտեղ իմ հասակակից տղաները հերոսաբար ընկան: