Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1265) 31.10.2018 – 06.11.2018

ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ

-Դավի՛թ, շնորհավորում եմ: Դու հերթական հաղթանակը տարար, բայց հավանաբար այն ամենահիշվողներից է լինելու, նախ այն պատճառով, որ բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեցիր Թուրքիայում, այն էլ՝ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցումներին. չէ՞ որ դու զինվոր ես, եւ ծառայությունը, հավանաբար, խլում է ամբողջ ժամանակդ:

ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ ԿԱՄ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆրանսաբնակ Թովմաս Այնթաբյանը մուսալեռցու շառավիղ է, ծնողները նրան անվանակոչել են հերոսամարտի մասնակից պապի անունով:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ռազմական բախումների` ոչ ուժային մեթոդներով լուծման համաշխարհային միտումի հետ մեկտեղ Արևմուտքի առաջատար երկրների զինված ուժերում այժմ առավել մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանական պատերազմի ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը:

«ԹՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՆՊԻՍԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՆՉՊԻՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԵՍ ԴՈՒ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ»

Բոգդան Գեմբարսկի։ Այս անունը ներկա սերնդին գրեթե ոչինչ չի ասում, նա հանրագիտարանից միայն կարող է իմանալ, որ Գեմբարսկին լեհ հրապարակախոս է, արեւելագետ, երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով, մինչդեռ մարդն արժանի է ավելի մեծ ճանաչման եւ ավելի մեծ հարգանքի։ Հայ-լեհական դարավոր բարեկամության 500-ամյա հոբելյանի առթիվ փորձենք նորից տեսնել նրան իր կյանքի եւ հայանվեր գործունեության մի քանի առավել էական կողմերով։

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

Տարեմուտ է, ուշ գիշեր, մոր ծննդաբերության ցավերը սաստկացել են։

ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸ

Ջիվան Գասպարյան: Նրա անուն-ազգանունն ավելին է ասում, քան որեւէ կոչում կամ մրցանակ: Մարդ-լեգենդ, որը 75 տարի բեմում է եւ օրերս տոնեց իր ծննդյան 90-ամյակը: 20 հազար համերգ, 31 միջազգային հեղինակավոր մրցանակներ: Նրա մեղեդին հնչել է 40 հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում, նրան լսել են աշխարհի բոլոր ծագերում: Ծիրանափողի մեծագույն վարպետը նվագել է մոլորակի ամենաանվանի երաժիշտների հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում…

ԽԵՂԿԱՏԱԿԸ

Նորին մեծության Դորսահաբադի կայազորի զինվորների կյանքն անցնում էր միապաղաղ ու ձանձրալի։ Այդ շրջանը գտնվում էր անծայրածիր հնդկական մայրցամաքի սահմանին, Նորդ-Օստի ամենադժոխային մասում։ Այն պարզապես մարգագետնի նմանվող մի կանաչ ճահճուտ էր։ Նման տարածքը, որ Եվրոպայում ծով կհամարվեր, այստեղ ընդամենը ջրափոսի տպավորություն էր թողնում։