Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (1267) 14.11.2018 – 20.11.2018

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է». ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Արագ ու աննկատ՝ այսպես են գործում մեր զինված ուժերի հետախույզները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց տարբերանշանին չղջիկ է պատկերված: Այսուհետ առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները կունենան նաեւ իրենց ռազմադրոշը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ մասնագիտության բացառիկ հատկանիշները արժեւորելու, հետախուզության վարչության համաբանակային ձեռքբերումների շարունակականությունը ապահովելու, նոր նվաճումների մղելու նպատակով նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին հանձնեց նորաստեղծ ռազմադրոշը:

ՄԻՏՎԱԾ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Զրույց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ ՎԱՀԱՆ ՊԱՊՅԱՆԻ հետ

ՖԻԴԱՅՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Նոյեմբերի 16-ին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) կդառնար 67 տարեկան:

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

«Մխրճված հակառակորդի ջախջախում, առաջնագծի վերականգնում, հարձակման զարգացում եւ բարենպաստ բնագծերի գրավում». պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության թեման էր: Մարտավարական զորավարժությունների գլխավոր ստուգատեսին հետեւում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ԵՐԲ ՈԳԻԴ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Արտավազդ Հակոբյան. ժամկետային զինծառայության ժամանակ սահմանել է Գինեսի ռեկորդ` «կամուրջ» դիրքում որովայնի վրա 17 վայրկյան պահելով 117 կիլոգրամանոց կշռաքարը:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոգեբանական գործողությունը կոնկրետ միջոցառումների իրագործումն է ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակ և նպատակաուղղված է՝ թշնամական, չեզոք կամ դաշնակից պետություններում հակառակորդի պոտենցիալ կամ իրական հեղինակության և ազդեցության արժեզրկմանը, խզմանը, սեփական ազդեցության, հեղինակության հաստատմանն ու բարձրացմանը: