Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1243) 30.05.2018 – 05.06.2018

ՄԱՅԻՍՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Մեր հաղթանակների մայիսը՝ օրինաչափ, ճիշտ ժամանակին, սպասված, որ օղակ¬օղակ հավաքում է մեր մասնատ պատմությունը հաղթանակների ոսկեկուռ թելին՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի ու ազատագրված Արցախ։

ՄԵԾ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ...

Օրերս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության բակում կանգնեցվեց «Հավերժի մարտիկներ» անունը կրող խաչքար՝ նվիրված Արցախյան պատերազմում քաջաբար զոհված Արթուր Ստեփանյանի,Վաղարշակ Բարխյանի, Կարեն Ղուկասյանի և Վարդան Մակինյանի հիշատակին, որոնք ծնվել, հասակ են առել Բյուրեղավանում, կրթություն ստացել նույն գիշերօթիկ դպրոցում:

ՊՈՍՏ ՊԱՀԱԾ ԶԻՆՎՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԻՋՆՈՒՄ ԴԻՐՔԵՐԻՑ

Արմանը ապրիլյան պատերազմի մասնակից է, վերջերս է զորացրվել: Ես նրան ասել եմ՝ պատմիր կենսագրությունդ, իսկ նա վերցրել է գրիչս, գրառման համար նախատեսված երեք թղթերից մեկն ու պատրաստվում է ինչ-որ բան նկարել: Արմանը 20 տարեկան է, մեծ ու ցայտուն աչքեր ունի, փոքրիկ, խնամված մորուք…

ԵՍ ԻՆՁ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

80-ամյա նկարիչ Հրանտ Թադեւոսյանը մեզ դիմավորեց արվեստանոցի մուտքի մոտ: Ու ներկահոտի փոխարեն ռունգերիս դիպավ դաշտային ծաղիկների խենթացնող բույրը: Մի պահ չհասկացա՝ ահռելի կտավով մեկ սփռված մուգ թանաքագույն նարդոսի բո՞ւյրն է տարածվել սենյակով մեկ, թե սեղանին դրված դաշտային կակաչներն են բուրում այդքան նուրբ ու անուշ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Այստե՜ղ է երեկ կրկնվել նորից
Ազատամարտը նոր Ավարայրի,
Այստեղ դանակը հասավ ոսկորին,
Սակայն Մհերը դուրս չեկա՜վ այրից.