#25 (1247) 27.06.2018 – 03.07.2018
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում` նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:
Այս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից:
Հունիսի 25-ին Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին ամփոփվեցին 2017թ ձմեռային զորակոչի արդյունքներն ու առաջադրվեցին 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման խնդիրները:
Ահա և հերթական զորացրումը… Սա երկար սպասված իրադարձություն է հատկապես նրանց համար, ովքեր հրաժեշտ են տալու բանակային կյանքին՝ հետևում թողնելով մի մեծ պատմություն… Զրուցում ենք գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորների հետ:
Մայիսի 11-ը N զորամասի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմավորման օրն է՝ փառավոր մարտական ուղի անցած գումարտակ, որը բանակաշինության գործում մեծ դերակատարություն է ունեցել: