#3 (1250) 18.07.2018 – 24.07.2018
Տղան վատ էր զգում, որ նման ուշադրության էր արժանացել. բոլորը վեր էին կենում, իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբեք չէին ասել, որ իր հետ առնչություն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին լսում, հավանաբար նաև հավատում էր: Մերթընդմերթ էլ, իբր խավարտի ափսեները թարմացնելու համար, գնում էր խոհանոց, սրբում էր արցունքները, վերադառնում: Փորձում էր ժպտալ ու շատ դժվար էր ժպտում: Հայրը, հայտնի չէ , մո՞րը, թե՞ ինքն իրեն գոտեպնդում էր:
Հուլիսյան տապը այս տարի ռեկորդներ է սահմանում: Իսկ նորակոչիկներն ու նրանց ծնողները կարծես չեն էլ նկատում. բոլորի ուշադրությունը լարված է, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը փորձում է արժանապատվորեն թաքցնել բնական հուզմունքն ու շփոթվածությունը:
Բարեւ, Հովհաննե՛ս ջան, իմ զինվո՛ր ջան: Ինչքան արագ է անցնում ժամանակը: Հիմա հայրենիքի պաշտպան ես ու քեզ նման հազարավոր տղաների հետ ամուր ու անսասան ես պահում մեր հողն ու ջուրը:
Զորակոչը հանրապետությունում շարունակվում է: Հայրենիքի նորօրյա պաշտպանները մեկնում են զինվորական ծառայության այն զորամաս, որն ընտրել են վիճակահանությամբ: Զորակոչիկներից ոմանք, սակայն, նախընտրել են այլընտրանքային ծառայության տարբերակներ. բանակ են զորակոչվելու «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով:
Այս զորակոչին գործող այլընտրանքային զինվորական ծառայության ևս մեկ տարբերակ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը: Այս պահի դրությամբ ավելի քան 250 դիմում է ներկայացվել «Պատիվ ունեմ» ծրագրով բանակ զորակոչվելու համար: Այն երիտասարդներին թույլ է տալու տարկետում ստանալ և ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո, ծառայել որպես սպա՝ ստանալով բարձր աշխատավարձ։
Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանն այն անցկացրեց չափազանց բարձր մակարդակով (ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն համարել է եղած առաջնություններից լավագույնը)՝ ձեռքի հետ դաս տալով հատկապես մի քանի չկամների: Խոսքս ոչ էլ ուզում եմ մասնավորեցնել, թեպետ քամին այն լավ էլ քշում-տանում է դեպի Բրիտանիո կողմ: