#5 (1252) 1.08.2018 – 7.08.2018
Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:
Նրանք ընտրել են ռազմիկի մասնագիտությունը: Չորս տարում ձեռք են բերել ենթականերին ուսուցանելու եւ դաստիարակելու հմտություններ, հրամանատարական եւ կազմակերպչական ունակություններ, պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր գործի նկատմամբ: Հիմա պատրաստի մասնագետներ են:
Արցախ աշխարհի հյուսիսային դարպասները պաշտպանող զորամասերից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Հրամանատարի սենյակում զորացրվող զինվորներն են. երկու տարվա ծառայողական կյանքը մի քանի րոպե անց կմնա զորամասի դարպասներից ներս, իսկ բանակային հիշողությունները կտանեն իրենց հետ ընդմիշտ:
Զորակոչի նախապատրաստական եւ իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով՝ անձնակազմի հետ աշխատելու փորձ ու մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիկների ընդունման, տեղակայման ու ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձեւավորվել են խմբեր:
Մի քանի ժամից տուն եմ ճանապարհվելու: Իմ ծառայության վերջին օրն է: Քնել չեմ կարողանում: Քանի անգամ եմ պատկերացրել այս օրը, քանի անգամ եմ մտովի դուրս եկել զորանոցից, հրաժեշտ տվել հրամանատարներիս, վերջին անգամ քայլել շարահրապարակով… Բայց այսօր չեմ ուզում գիշերն ավարտվի՝ պառկել եմ իմ զինվորական մահճակալին ու տնտղում եմ շուրջս:
Հսկա ընկուզենիներով օղակված փողոցը մեկեն հետեւում է թողնում մայրաքաղաքի տապն ու փոշին: Ծառերն այնքան մեծ են ու սաղարթախիտ, որ փողոցի կենտրոնում ճյուղերով հպվում են իրար, ծածկում թիկունքում ծվարած տները: Ընկուզենիների մոտ, սյուների վրա մեկական թռչնաբույն կա, մեջը՝ մեծ, սպիտակ արագիլներ` կողք կողքի շարված հուլիսյան բարկ արեւի տակ: