2018
Հոսպիտալ տանող ճանապարհը երկարում է: Հավանաբար անհանգստությունս է պատճառը: Զինվորական բուժհաստատություն առաջին այցս է: Մտորումների մեջ քայլում եմ, հանդիպակաց քայլող կնոջից հետաքրքրվում եմ՝ մոտ է արդյոք հոսպիտալը: Հոգսաշատ ժպիտով նշան է անում, որ հետևեմ իրեն:
Մուտք ենք գործում առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող զորամաս: Շտաբի շենքում, ինչպես եւ պայմանավորվել էինք, մեզ ընդունեց հրթիռային զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք զորամասի տարածքով:
Հրետանին այսօր մեր զորքի կրակային խոցման ամենագլխավոր ուժն ու միջոցն է: Հայկական զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը թրծվել են Արցախյան պատերազմում: Ռազմի դաշտում ամենաօրհասական պահերին հրետանին ասել է իր հատու խոսքը` մեր օգտին շրջելով պատերազմական գործողությունների ընթացքը, ինչպես առանձին ճակատներում, այնպես եւ ամբողջ մարտական գործողությունների դաշտում:
Հայոց ազատամարտի ականավոր, անզուգական հայդուկապետ Աղբյուր Սերոբի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև տվյալ պատմական ժամանակաշրջանի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ եթե անաչառ գնահատենք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի հայ ազգային- ազատագրական պայքարի անվանի գործիչների գործունեությունը, ապա պիտի նշենք, որ ժամանակակիցների հուշագրություններում, վկայություններում և այդ ժամանակաշրջանը ներկայացնող վավերագրերում չկա համապատասխան վկայություն, փաստարկ, որը մատնանշի մեկ այլ դեպք, երբ թուրք կառավարությունը, անգամ սուլթան Աբդուլ Համիդը, այդքան մեծ կարևորություն տար որևէ մեկին, որքան Աղբյուր Սերոբին, ու նրան վերացնելու համար նշանակեր 1000 ոսկի գլխագին ու բազում այլ պարգևներ:
Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում: Հանրապետության հյուսիսում սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին:
«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ այս խորագիրն էր կրում օրերս Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը՝ նվիրված Էդուարդ Տեր-Ղազարյանի 95-ամյակին: Այն սերունդների երկխոսություն է, տարիների ընթացքում հասունացած գաղափար, մեծանուն միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել յուրօրինակ արվեստի գաղտնիքները: