2018
«Երեք օր է՝ չեն կրակել»,-ասում է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»:
Սահմանամերձ Կուտական գյուղում ենք: Լեռների փեշերին ծվարած այս համայնքում դժվար է գյուղացու առօրյան. ամեն օր հողի, բնության հետ կռիվ է տալիս, բերք ու բարիք ստեղծում, որ ապրի, մի մասն էլ քաղաքացուն հասցնի: Բնակլիմայական բարդ պայմաններում ապրող և արարող գյուղացիները չեն բողոքում դժվարություններից, լուռ իրենց գործին են:
Հոկտեմբերի 10-ին լրանում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ձևավորման 26-ամյակը: Արցախյան պատերազմի ընթացքում կազմավորված զորատեսակն այսօր կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի ԶՈՒ զարգացման գործում: Այն մասին, թե ինչ խնդիրներ են դրված այսօր զորատեսակի առջև, զրուցեցինք ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանի հետ:
Ռոման Սահրադյանը Գինեսի կրկնակի ռեկորդակիր է: Նա առաջին ռեկորդը սահմանեց բանակում` ժամկետային զինծառայության ժամանակ` պտտաձողի վրա մեկ րոպեում կատարելով 41 մեծ պտույտ: Մի քանի տարի անց Ռոման Սահրադյանը պտտաձողի վրա պտտվեց 1001 անգամ: Դա 331-ով գերազանցում էր Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը: Եվ մնաց անհաղթահարելի: