2018
ՀՀ հարավարեւմտյան սահմանագոտու մարտական հենակետերից մեկում ծառայում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Գառնիկ Մուրադյանը: Գառնիկի զորացրվելուն հինգ ամիս է մնացել: Մարտական ծառայության մեջ աչքի ընկնելու համար զորամիավորման, գնդի հրամանատարների կողմից խրախուսված, շնորհալակալագրեր ստացած զինվորը, պարզվում է, հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի ուսանող է: Վեց ամիս էր հասցրել սովորել, երբ զինծառայության անցնելու ժամանակը մոտեցավ: Գառնիկը վճռեց կիսատ թողնել ուսումը, վերադառնալ ու պարտքը ժամանակին հատուցել հայրենիքին:
Մեր բանակի երիտասարդ սպաներից է մայոր Մասիս Հակոբյանը: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ, նվիրված ծառայությունն էլ գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ Մարտական ծառայության մեդալ, «Դրաստամատ Կանայան» , «Ծովակալ Իսակով»…
Հոգեբանական պատրաստությունը կուրսանտների՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հուզական վերաբերմունքի, դժվարությունների հաղթահարման ներքին պատրաստակամության, հուզակամային կայունության ձևավորմանն ուղղված նպատակային, կազմակերպված գործընթաց է:
Աշխատասենյակում սպասում եմ Շուլի Հակոբյանին. նա «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ունի և գալու է, որ պատմի, թե ինչպես խոցեց մեր հողը մտած ադրբեջանցիների երեք տանկերը, և ինչպես զինվոր տղերքով փակեցին սահմանախախտ հակառակորդի ճանապարհը:
Հայրս զինվորական էր, նա պատերազմից վերադարձավ վիրավոր ու շատ շուտ մահացավ։ Հինգ տարեկանում զրկվեցի հորից։ Իմ կորուստներն սկսվեցին մանկությունից՝ կորցրի երկու եղբայրներիս, քրոջս…