Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ

Մի քանի ժամից տուն եմ ճանապարհվելու: Իմ ծառայության վերջին օրն է: Քնել չեմ կարողանում: Քանի անգամ եմ պատկերացրել այս օրը, քանի անգամ եմ մտովի դուրս եկել զորանոցից, հրաժեշտ տվել հրամանատարներիս, վերջին անգամ քայլել շարահրապարակով… Բայց այսօր չեմ ուզում գիշերն ավարտվի՝ պառկել եմ իմ զինվորական մահճակալին ու տնտղում եմ շուրջս:

«ԵՍ ԵՄ»

Ամառային զորակոչի ավարտին մնացին հաշված օրեր:

ՀԱՄԱՆՎԱԳ

Հսկա ընկուզենիներով օղակված փողոցը մեկեն հետեւում է թողնում մայրաքաղաքի տապն ու փոշին: Ծառերն այնքան մեծ են ու սաղարթախիտ, որ փողոցի կենտրոնում ճյուղերով հպվում են իրար, ծածկում թիկունքում ծվարած տները: Ընկուզենիների մոտ, սյուների վրա մեկական թռչնաբույն կա, մեջը՝ մեծ, սպիտակ արագիլներ` կողք կողքի շարված հուլիսյան բարկ արեւի տակ:

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԻՄԱՍՏՈՎ

«Ես երբեք չեմ լքել Հայաստանը եւ իմ «բացակայությունը» դիտարկում եմ որպես գործուղում»,- ասում է աշխարհի ամենահայտնի բեմահարթակները իր սքանչելի ձայնով, անզուգական հմայքով նվաճած օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԻՐ «ՍՓՅՈՒՌՔԸ»

Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին` այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը վարակվել է միևնույն վախով հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի:

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «EaDaily»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

Մեր կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Արշավիրը երկրորդ դասարանի աշակերտ էր, երբ հակառակորդը «գրադով» խփեց Ստեփանակերտի իրենց դպրոցին: Նայեց քարակույտ դարձած շենքին այնպես, ինչպես կնայեն վերքի բացվածքին: Փոքր էր, բայց զգաց պատերազմ բառի ամբողջ ծանրությունը: Հետո ազատագրվեց Շուշին, եւ Ստեփանակերտը դուրս եկավ աքցանից: Ռազմաճակատից տուն եկած հոր դեմքին վերջապես ժպիտ տեսավ: