Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ

Զրույց ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ:

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից:  Հիմնադրամի առաքելությունը հայրենիք–սփյուռք կապերն ամրապնդելն է, սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը: Մեր եղբայրներին և քույրերին հնարավորություն է տրվում կամավորական աշխատանքի միջոցով ներդրում ունենալու հայրենիքի բարգավաճման գործում:  Յուրաքանչյուրի համար ընտրվում է […]

ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքն էլ սահմանապահ-սահմանամերձ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված ու չլուծված բազում խնդիրներով ապրում-արարում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին: Գյուղի սկզբնամասում առաջինը մեզ դիմավորում են պահակակետի զինվորները:

ՊՈԵԶԻԱ

զատության սերունդ, ներուժ նվիրական,
Մեր անսասան ոգու թռիչք երազաձիգ,
Վահագնաբոց հուրքի հորձանք նաիրական,
Մեր խոյանքից ծնված խիզախ պատանեկիկ:

ՀԻԱՑԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ

Զրույց ՀՀ վաստակավոր արտիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ:

ՄԻՆՉԵՎ ԳԱ ԱՐԵՎԱԳՈՒՅՆԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մտածում էի, որ մեծանամ, տեսնելու եմ աշխարհի բոլոր գույները: Ես գույներ էի հավաքում: Ինձ համար ամեն ինչ գույն էր` թիթեռը, ծովը, մորս շրջազգեստը, շոկոլադի թուղթն ու պապիս զնգզնգացող մեդալները: Երեք տարեկան էի, երբ թերթի կրպակի ցուցափեղկին իրար կողքի շարված գույներ տեսա:

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ

Տղան վատ էր զգում, որ նման ուշադրության էր արժանացել. բոլորը վեր էին կենում, իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբեք չէին ասել, որ իր հետ առնչություն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին լսում, հավանաբար նաև հավատում էր: Մերթընդմերթ էլ, իբր խավարտի ափսեները թարմացնելու համար, գնում էր խոհանոց, սրբում էր արցունքները, վերադառնում: Փորձում էր ժպտալ ու շատ դժվար էր ժպտում: Հայրը, հայտնի չէ , մո՞րը, թե՞ ինքն իրեն գոտեպնդում էր: