2018
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը շարունակվում էր, և մինչև 1993 թ. վերջերը ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Մարտակերտի շրջանի ավելի վաղ գրավված շուրջ մեկուկես տասնյակ գյուղերը: Ղարաբաղյան ուժերի արագ առաջխաղացումը պայմանավորված էր Մարտակերտի ճակատը վերահսկող Սուրաթ Հուսեյնովի և ԱԺՃ-ի միջև առաջացած հակասություններով:
Գնդապետ Արամ Գեւորգյանը կապի եւ ԱԿՀ վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետն է: Ենթակաները, սակայն, նրան «կիբեռզորքերի հրամանատար» անունով են կնքել: Եվ սա ամենեւին էլ չափազանցություն չէ. օրական երկու հազար հարձակում են կասեցնում:
Շարքային Մաքսիմ Հունանյանն արդեն 1.5 տարի է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Հրազդանցի զինվորը 20 տարեկան է: Մաքսիմի համար ծառայությունն առաջին հերթին ինքնաճանաչման լավագույն հնարավորություն է. «Մինչ բանակ գալս շատ հարցերում այլ մոտեցումներ եմ ունեցել: Այսօր այդ մոտեցումներն էականորեն փոխվել են, քանի որ բանակն ինձ հնարավորություն տվեց որպես հասուն մարդ կայանալ և դժվարին պահերին ճիշտ որոշումներ կայացնել:
Հուլիսի 2-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկների առաջին խմբերը:
Ութ տարեկան էի: Ամեն աշխատանքային օր` ժամը 6-ին, անցնում էի ընտանիքիս արարողակարգի հիմնական պարտականության կատարմանը: Միջնեկ քույրս` Կարինեն, տաշտ էր բերում` դնելով այն հատակին փռված սրբիչի վրա: Ավագ քույրս` Ալվարդը, տաք ջուր էր բերում: Իսկ ես իմ փոքրիկ ձեռքերով սկսում էի լվանալ հայրիկիս հոգնած ոտքերը: