Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Կովկասյան ճակատում մարտական գործողություններն սկսվեցին մի փոքր ուշ և այլ զարգացումների համատեքստում: Ռուսական բանակը դանդաղ գործողություններ էր նախապատրաստում այս ճակատում:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Խմբագրությունը հայ զինվորին ուղղված նամակներ ստանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի տարբեր կրթօջախներից։ Այս համարում տպագրում ենք հալեպահայ աշակերտների նամակները:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՂ ԵՒՍ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅ ԳՐՈՂ

Գրեթե ամեն շաբաթ պատվիրված հոդված է լույս տեսնում հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի հայերի հեղինակության:
Վերջին նման հոդվածը Փիթեր Թեյզինն է. 2018թ. հունիսի 11-ին Eurasia Review կայքը տեղադրել է նրա` «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» վերնագրով հոդվածը:

ԻՄ ՎԵՐՋԻՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Շարքային Սամվել Ալեքսանյանի զորացրմանը հաշված օրեր են մնացել.
-Նոր զորակոչվող իմ եղբայրներին միայն մի խորհուրդ ու խնդրանք ունեմ՝ աչքի լույսի պես պահած մեր դիրքերին տե՛ր կկանգնեք:

ՃԱՐՏԱՐՈՒՄ

Հունիսի 15-16-ը Արցախի ամենաերիտասարդ քաղաքում, բայց պատմական ու հերոսական բնակավայրում տոնական ու մարդաշատ էր: Հունիսի 15-ին, «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ստեղծման 5-րդ տարեդարձի առթիվ, հիմնադրամի նախաձեռնությամբ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կազմակերպվեց մարզական միջոցառումների շարք կրոսավազքից, սամբոյից, ձյուդոյից, բռնցքամարտից, ուշուից և ազատ ոճի ըմբշամարտից՝ մոտ 400 մարզիկի մասնակցությամբ:

ՀՈՒՆԻՍԻ 15-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՕՐՆ Է

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

ԿԱՐՄԻՐ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԵՋ ԱՊՐՈՂ ԴԻՐՔՈՒՄ

Տեղանքային քարտեզի վրա պաշտպանության բանակի հարավարեւելյան դիրքն է՝ կարմիր շրջանակի մեջ: Կարմիրը նշանակում է՝ վտանգավոր է: Վտանգն էլ մեր ու նրանց դիրքերի արանքում փռված անտառն է՝ ինչպես շնչափողում արգելակված օտար մարմին: