2018
«Զառ» ուսումնական կենտրոնի պետ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանի ծառայողական ուղին սկսվել է 2001թ.՝ Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանից: Ստացել է հրետանավորի մասնագիտություն և որպես դասակի հրամանատար՝ ծառայության անցել ԼՂՀ զորամասերից մեկում:
Զինվորական ամենագնացը մեծ արագությամբ սլանում է դաշտերով, խորդուբորդ ճանապարհներով, իսկ հետևից թողած հողե փոշին բարձրանում է վերև և ձուլվում երկնքին: Մեքենան թեքվում է դեպի մոտակա դիրքը: Գետնատնակի վրա մեծ, սև տառերով գրված է. «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ»:
Ես 10 տարեկան եմ, եղբայրս՝ 12: Մենք էլ եղբայրներով ձեզ նման զինվորներ ենք դառնալու ու պաշտպանելու մեր հողն ու ջուրը: Ձեզ ճանաչում եմ մայրիկիս շնորհիվ, նա ամեն օր պատմում է ձեզնից, նկարներ ցույց տալիս, պատմում ձեր անսահման խիզախության, անքուն գիշերների մասին, որ զենքը ձեռքներիդ զօր ու գիշեր կանգնում եք խրամատում և թույլ չեք տալիս, որ թշնամին ոտք դնի հայոց սահմանին….
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին վերջերս շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ, հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: