Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏԸ

Սերժանտ Դավիթ Կարապետյանն է: Զորամասում լավագույնի համբավ ունի: Ներկայանում է հարդարված` ամեն ինչ տեղը տեղին: Կապույտ աչքերով, վայելչակազմ երիտասարդ է: Վանաձորից է: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է: Հրամանատարներն ասում են, որ լոռեցի սերժանտը լավ զինծառայող է, լավ սակրավոր:

ԶԵՆՔԸ ԿԳՏՆԻ ՏԻՐՈՋԸ

Առասպելները հորինում են ժողովուրդները։ Անզորությունից։ Նրանք այդպես են փրկում իրենց երազները, հույսերը, ձգտումները, գալիք սերունդներին փոխանցում: Իսկ հետո ծնվում են շատ սովորական, ավելի քան արտասովոր մարդիկ, իրականացնում են այդ երազանքները։ Ինչպես Թաթուլ Կրպեյանը։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԾՆՎԱԾԸ

Ծանր ու դժվար է Սևակի մասին գրելը, որովհետև անկարող ես բառեր գտնել…: Ծանր ու դժվար է, որովհետեւ անգամ տարիներ անց էլ գիտակցությունդ, երեւակայությունդ եւ հուշերդ իրար հետ համաձայնության չեն գալիս, եւ սիրտդ չի համակերպվում աչքերիդ տեսածին: Եվ ի՞նչ գրես, երբ չես կարողանում տարանջատել գլխավորն ու երկրորդականը։

ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԻ ԴՐՎԱԳՆԵՐ

1944 թվականն էր, դեկտեմբեր ամիսը։ Ռումինական հողում պատերազմական գործողություններ չկային, հարաբերական խաղաղություն էր, եւ խորհրդային ուժերն ամեն ինչ պահում էին իրենց վերահսկողության տակ։ Խաղաղություն էր տիրում նաեւ հայ համայնքում։

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

1947 թվականին (հետմահու) Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը 1956թ. վերահրատարակվել է Երևանում:

ԿՅԱՆՔԸ՝ ՏՈՂԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

-Ուզում եմ համազգեստ հագնել,- ասաց անհույզ, անգիր արածի պես ու լռեց: Ո՞ւր կորան բոլոր բառերը: Տանը սրտառուչ ճառ էր պատրաստել, որից քարն էլ կփափկեր:

ՄԵՐ ԳԵՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Տիրան Լոքմագյոզյանը ծնվել է Ստամբուլում: Շուրջ երեսուն տարի է, ինչ Հայաստանում է բնակվում: Օպերային երգիչ է: Աշխատակցում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամին: Թարգմանիչ է. առաջին անգամ հենց նրա թարգմանությամբ է լույս տեսել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը: Զբաղվում է նաև Կոմիտասի մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ: