2018
«Հայ զինվորը» բանակի կողքին է ու նաեւ բոլոր նրանց հետ, ում համար բանակը հարազատ է ու սրտամոտ, ով անտարբեր չէ բանակի ցավուհոգսի, դժվարությունների ու խնդիրների հանդեպ, ով բանակի նվաճումները իրենն է համարում, հպարտանում է նրա հաղթանակներով ու ձեռքբերումներով։ «Հայ զինվորը» ծնունդ առավ բանակաշինության ակունքներում, դարձավ նրա տարեգիրը։
«Հայ զինվորը» բանակի տարեգիրն է, բանակաշինության դժվարին, բայց փառահեղ ճանապարհի մշտական ու հավատարմ ուղեկիցը: Բանակի պես «Հայ զինվորն» էլ ծնվեց պատերազմի թոհուբոհում, առաջին մկրտությունն ստացավ ռազմի դաշտում՝ դառնալով անասելի քաջագործությունների, հանուն հայրենիքի ազատության հայ մարդու, զինվորի, սպայի, կամավորականի անձնվեր պայքարի ու սխրանքների վավերագրողը:
Օրերս 2-րդ զորամիավորումը, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անցկացրեց «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն:
Հայոց բանակն այն էր, ինչ մենք երազում էինք դարեր շարունակ։ Երազում էինք ծածուկ, մեր երազանքը մշուշներով քողարկած։ Հավատում կամ չէինք հավատում, որ մի օր Աստծո կամոք կարժանանանք այդ բախտին։ Բանակ ունենալու տենչը դառնում էր բանաստեղծություն, դառնում էր երգ ու հնչյուն, ապրելակերպ, բայց ոչ երբեք՝ հաղթանակ։
Տանկային վաշտը գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն ստորաբաժանումներից է: Մարտական հերթապահություն կատարող զորամասում առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժ հանդիսացող տեխնիկայի անձնակազմի մասնագիտական գիտելիքների և մարտական պատրաստության կատարելագործմանը:
Մարտի 25-ից 30-ը մասնակցել եմ ԱՊՀ երկրների կուրսանտների համաբանակային միջազգային օլիմպիադայի անգլերենի առարկայական հանձնաժողովի աշխատանքներին՝ ժյուրիի կազմում ներկայացնելով ԵՊՀ-ն։ Օլիմպիադայի արդյունքների մասին չէ, որ ցանկանում եմ խոսել:
Օմարի լեռներում ձյունը երբեք չի հալչում, համազգեստը միշտ ձմեռային է, իսկ վտանգը, դժվարություններն ու ուրախությունները՝ ընդհանուր: Այստեղ ամեն ինչ իսկական է՝ խոսքը, գործը, հայրենիքը, ընկերությունը, նույնիսկ… հոգնությունը: Այս ռեպորտաժը 3000-3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած այն տղաների մասին է, որոնք վաղուց հաղթահարել են իրենց վախերն ու կասկածները, որոնք առույգ են, ուժեղ, եռանդուն եւ իրենց վստահված հողակտորի պատասխանատուն են ու տերը: