2018
Եւս մեկ տոն հայ ժողովրդի, հայ ընթերցողի համար։ Հայկական բանակի տարեգրության փոթորկահույզ ծով դուրս եկավ մի նավ, որի կողեզրին տպված է՝ «Հայ զինվոր»։
Ինձ բանակի թերթի մասին պատմել էին, ասել էին. «գլխավոր խմբագիրը արձակագիր Վրեժ Իսրայելյանն է, իսկ խմբագրությունում ճանաչված մտավորականներ են աշխատում…»: Ես ծանոթ էի Վրեժ Իսրայելյանի գրականությանը, բայց ձեռքս ընկած պատմվածքները մի անգամ էլ կարդացի, որից հետո «թեթեւացրի» հոդվածներիս տրցակը՝ թողնելով միայն ամենահաջողված նյութերն ու հաջորդ օրը ուղեւորվեցի Արշակունյաց 5, որտեղ «Հայ զինվոր» թերթի խմբագրությունն էր:
Քառօրյա պատերազմից երկու տարի է անցել: Ապրիլյան թոհուբոհն անցած զինվորները վերադարձել են հայրենի օջախներ, կյանքը նրանց առել է իր առօրյա հորձանուտի մեջ: Հարություն Սարգսյանը բանակից վերադարձել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Շուրջ տասը տարի է, ինչ ես զորացրվել եմ հայոց բանակից և պահեստազորում եմ: Ծառայությանս գրեթե բոլոր 25 տարիներին բանակի այլ ստորաբաժանումում ծառայելով՝ ակտիվորեն թղթակցել եմ թերթին, հիմնականում ներկայացնելով հայ զորահրամանատարների, աչքի ընկած զինվորականների կյանքն ու գործը, պատմության այս կամ այն իրադարձությունը:
1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:
«Հայ զինվորն» արդեն քառորդ դար մարտական դիրքերում է, առաջին գծում, խաղաղ-ստեղծագործ թիկունքում է, զինվորի ընտանիքում: Թերթը զինվորինն է, սպայինը, ծնողինն ու երիտասարդ սերնդինը, քանի որ պատմում է բանակային ծառայության, զորանոցային կյանքի, զորավարժությունների ու զինծառայողի ժամանցի մասին: