Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018

ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Սիրելի ընթերցող, ահա 1236¬րդ անգամ ես բախում եմ քո դուռը, գալիս եմ զրուցելու քեզ հետ, պատմելու մեր բոլորի հոգսուցավի, դժվարությունների, խնդիրների, արած¬չարածի, կորցրած¬գտածի, նաեւ նվաճումների ու հաղթանակների, ձեռքբերումների ու հաջողությունների մասին։

ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի լսարաններից երկուսն անվանակոչվեցին քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված ռազմական բուհի շրջանավարտ տղաների անուններով. հրամանատարաշտաբային ֆակուլտետի ուսումնական լսարանն անվանակոչվեց ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալի արժանացած, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, իսկ համազորային ֆակուլտետի կապի միջոցների եւ կառավարում առարկայի մասնագիտական լսարանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված մայոր Սուրեն Մելքումյանի անուններով:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այն նվիրված էր ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի ստեղծմանը:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ԽՈՍՔԸ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Որն է Մայր հասկացության խորհուրդը. այն մյուռոնի պես օծում և սրբացնում է բոլոր բառերն ու իմաստները՝ Մայր լեզու, Մայր եկեղեցի, Մայր հայրենիք…

ՄԱՐԶԻ ՄԻԱԿ ԿԻՆ ԶԻՆՂԵԿԸ

Անահիտ Դալլաքյանը Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի մուտքի մոտ դիմավորում է ինձ, ապա ուղեկցում նախնական զինվորական պատրաստության դասասենյակ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ

«ԱԱՄ Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը (ՀՊԵԿ) մարտի 24-ին իրականացրեց դպրոցականների և երիտասարդների այց N զորամաս:

«ԹՇՆԱՄԻՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԸ ՉԻ ՏԵՍՆԻ»

Ես որոշել էի հարցազրույց անել թիվ 116 դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված հերոսներից մեկի` Անդրանիկ Զոհրաբյանի հոր` Ատոմ Զոհրաբյանի հետ, հարցեր էի պատրաստել: Սակայն նույնիսկ առաջին հարցը տալու անհրաժեշտություն չեղավ. ափեափ լցված սրտից, մտքից, հոգուց բառերն ու հույզերը, հիշողություններն ու պատկերները հոսեցին անճիգ ու անարգել: Ես ունկնդիր էի, հանդիսատես, վկա… մեծ սիրո, մեծ ցավի, մեծ հպարտության…