2018
Եթե աշխարհը մոր սրտով գնար, հավատացե՛ք, ամբողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ սիրով, երջանկությունով, բարությամբ ու խաղաղությամբ…Աշխարհում ամենաշատը մայրերն են խաղաղություն ուզում եւ օրհնաբեր խաղաղությունը պահպանելու համար բանակ են ճանապարհում իրենց որդիներին:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի:
Սիրելի՛ հավատացյալ եւ հավատարիմ հայորդիներ,
Հարգարժան սպաներ եւ քաջահոգի զինվորներ Հայոց բանակի
Հաղթական հարություն է տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2018 թվականին:
Քննարկումներից ու լրամշակումներից հետո հաստատվեց բանակի արդիականացման 2018-2024 թթ. նոր՝ յոթնամյա ծրագիրը: Մարտի 19-ին հրապարակվեց ռազմավարական ուղեցույց-փաստաթղթի ոչ գաղտնի մասը:
«Սեր եւ նվիրում դեպ հայրենիք ներշնչում և սնուցում է հայրենասեր մայրը». – ասում է Գարեգին Նժդեհը: Շնորհակալ ենք, սիրելի՛ մայրեր, հայրենիքին քաջ ու անվախ, հայրենապաշտ ու հայրենատեր որդիներ պարգևելու համար:
Դուռը բացվեց, ու երիտասարդ զինվորականը ներս մտավ` «Մարտական խաչը» կրծքին: Մենք խմբագրի աշխատասենյակում «Հայ զինվորի» գալիք համարն էինք քննարկում: Մի քանի վայրկյան` եւ բոլորս նկատեցինք «Մարտական խաչը»: Ու ասես հրամանով` կտրուկ ոտքի կանգնեցինք: Զինվորականը շփոթված ժպտաց: