2018
Շարքային Դավիթ Այվազյանն արդեն զորացրվել է: Ծառայում էր հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սովորում է ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում: Զորամասի հրամանատարի կողմից պարգևա-տրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, պատվոգրով:
Գումարտակի հիմնական ուժերը թողնելով ռեզերվում՝ Պետոն այդ փոքրաքանակ ուժերով, արցախյան զորամասերի համագործակցությամբ, ձեռնարկում է մի այնպիսի մարտական գործողություն, որի արդյունավետ իրագործման դեպքում Արցախի բանակի տնօրինության ներքո պիտի դարձյալ հայտնվեին մինչեւ Օմարի լեռնանցքն ընկած տարածքները:
Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ ԺողՃակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում էլ հայր և որդի Ալիևները, դրանով, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում, նախ՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար ժողովրդի թշնամի հայտարարեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, և հետո` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե՝ նրանք էլ Խոջալուում են սպանդ արել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն հարևան երկրներին և ամբողջ աշխարհին:
Զինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը: 1992թ. այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը փառահեղ ուղի է անցել… Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում փետրվարի 25-ին միջոցառում էր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Արցախյան շարժման 30-ամյակին: Մինչ միջոցառման սկսվելը ներկաները նախ այցելեցին Հաղարծին վանական համալիր՝ մասնակցելու Սուրբ պատարագի, այնուհետեւ, արդեն վարժարանում, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի հուշարձանի առաջ: