2018
Տարիներ առաջ Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հնագույն հունական նավ, որը խորտակվել էր մ.թ.ա. 6-րդ դարում: Գիտնականների ուսումնասիրած բազմաթիվ գտածոների մեջ 47 մետաղի կտորներ նման չեն եղել հույների իմացած մյուս մետաղներին:
Իր «խրամաբջջից» դուրս է թռչում հաչելով. սեւ է, բայց սպիտակ պուտերով, հաղթամարմին է, հաստաթաթ ու բրդոտ: Ծանր պոչը, ասես մետաղից ձուլված, պատկառանք է ներշնչում: Երկար պտույտ է տալիս դիրք այցելած անծանոթիս շուրջ, հետ ու առաջ քայլում: Զննում է հետախույզի բծախնդրությամբ, համառորեն ինչ-որ բան է փնտրում, անհանգիստ հոտոտում:
Փետրվարի 15-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկեց 2018 ուսումնական փուլը: Այդ առիթով կազմակերպված միտինգին ելույթ ունեցան զինված ուժերի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Նրանք շնորհավորեցին անձնակազմին ուսումնական նոր փուլի կապակցությամբ:
Փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում հանդիպում տեղի ունեցավ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ:
Ավագ սերժանտ Յուրա Ազարյանն ավարտեց իր ծառայությունը: Նա էլ մյուսների պես հրաժեշտ տվեց մարտական ընկերներին և հայրենիքի հանդեպ պարտքը կատարած և հպարտության մեծ զգացումով անցավ քաղաքացիական կյանքի: Ծառայում էր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
Փետրվարի 14-ին Ստեփանակերտում կայացավ Արցախի Ազատամարտիկների միության(ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, միության անդամներ, հյուրեր: