2018
Զորամասի մոտ փետրվարի 10-ի առավոտյան հարյուրավոր ծնողներ էին հավաքվել տարբեր բնակավայրերից՝ ներկա լինելու իրենց զավակների զինվորական երդմանը: Եկավ պահը, և զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Սիմոնյանին զեկուցեցին, որ նորակոչիկները պատրաստ են երդվելու…
Մարտադաշտում որոշիչ և ամենահուժկու հարվածն, ինչպես հայտնի է, օդուժն է հասցնում: Եվ համապատասխան պաշտպանություն չկիրառելու դեպքում կորուստներն ու ավերածությունը հսկայական կարող են լինել: Ուստի ՀՕՊ զորքերին վերապահված է կարևորագույն մի գործառույթ՝ ամուր վահան կազմելով՝ թույլ չտալ հակառակորդի օդուժին զարգացնել հարձակումը:
ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար:
Վաղուց ավանդույթ է դարձել զինվորական երդման հանդիսավոր արարողություններն անցկացնել ոչ միայն զորամասերում, այլև՝ մարդաշատ բնակավայրերում՝ Հայոց պատմության երևելիների, հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում, հրապարակներում, պատմաճարտարապետական հուշարձանների կամ հայի քրիստոնեական հավատքի ու հավերժության առհավատչյա խաչքարերի մոտ:
Փետրվարի 8-ին զորամասում անցկացվեց մարտական պատրաստականության մարտավարաշարային ցուցադրական պարապմունք՝ «Զորամասի գործողությունները մարտական պատրաստականության աստիճանների բերելիս» թեմայով՝ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների, տեղակալների, գումարտակի հրամանատարների և շտաբի պետերի մասնակցությամբ: Պարապմունքների համար բացազատվել են երեք ուսումնական կետեր:
Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված զինծառայող Ժորա Հակոբյանին: