2018
Դիրք թիվ 116-ը, որ 2016-ի գարնանը առաջիններից իր վրա ընդունեց թշնամու լայնածավալ հարձակումը, բոլորիս հիշողության մեջ մեկընդմիշտ դրոշմվել է նաև ու հատկապես հերոս հրամանատար Արմենակ Ուրֆանյանի գերմարդկային ճիգերով` ոչ մի դեպքում չհանձնելու հենակետը…
Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918թ. հունվարի 8-ին, Կարս քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Եղեռնից մազապուրծ Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում՝ Կրասնոդար քաղաքում, այնուհետև Արմավիրում, իսկ հետո հաստատվել Թիֆլիսում:
Վերջերս փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրեց գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:
Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանդիպել է 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 26 տարեկան է: Մենք հպարտությամբ և երախտագիտությամբ ենք նշում այս տոնը. երախտագիտությամբ՝ բոլոր այն անհատների, պետական և զինվորական գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել ազգային բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների և զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել հայոց երկու պետությունների անվտանգությունը, բոլոր այն քաղաքացիների հանդեպ, ում վստահությունը, մասնակցությունն ու աջակցությունը հնարավորություն են տվել և պարտավորեցրել կայացնելու հաղթական բանակ, որն ունակ է ապահովելու երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: