#1 (1272) 16.01.2019 – 22.01.2019
Ձմեռային զորակոչի առաջին օրն է: Նոր տարվա ուրախ ու հագեցած տոներից անմիջապես հետո տղաները ներկայացել են զինկոմիսարիատներ, որտեղ վերջին անգամ ստուգելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կրկնակի բուժզննում անցկացնելուց հետո՝ նրանց կճանապարհեն ՀՀ կենտրոնական հավաքակայան: Իսկ մինչև այդ, Շենգավիթի զինկոմիսարիատում ենք, զրուցում ենք նորակոչիկներից մի քանիսի հետ:
«Մայոր Վազգեն Ամիրյանի մասին գրեք. մեր լավագույն սպաներից է: Ե՛վ հրաշալի հրետանավոր է, և՛ լավ հրամանատար, և՛ լավ մարդ»,- Վազգենին ներկայացնելով՝ ասաց հրետանային զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը:
Զրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի հետ
Պատերազմն անցած զինվորի ու զինվորականի համար պատերազմը երբեք չի ավարտվում, օրերը հեռանում են, գնում, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս, պաշարում է միտքը, տակնուվրա անում սիրտը, հոգին: Չավարտված պատերազմ է հոգու, սրտի մեջ…
Սկսվեց ձմեռային զորակոչը: Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում եռուզեռ էր: 2019թ. առաջին զորակոչն էր, և շրջանի տարբեր բնակավայրերից զորակոչիկները տեղ էին հասել: Զորակոչային բաժանմունքի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը, աշխատակիցները վերջնական տեսքի էին բերում զինվորացող տղաների փաստաթղթերը: