#10 (1281) 20.03.2019 – 26.03.2019
Մարտական հենակետը յուրահատուկ կառույց է: Այն իր դիրքերով, ենթակառուցվածքներով ապահովում է սահմանի տվյալ հատվածի անվտանգությունը: Հենակետը կարող է կանխել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, կասեցնել լայնածավալ հարձակումը, ինքնուրույն մարտ վարել մինչև հիմնական օգնական ուժերի հասնելն ու կենտրոնանալը:
Ամենօրյա քրտնաջան պարապմունքներ, որոնք զուգակցվում են հատուկ նշանակության խնդիրների կատարմամբ: Նրանց ծրագրերն ու գործողությունները հույժ գաղտնի են, ու մենք երբեք չենք իմանա դրանց մանրամասները:
Զինվորական բժիշկներ… Պատերազմում նրանք կռվում են երկու ճակատով՝ թշնամու եւ մահվան դեմ: Կյանքի եւ մահվան սահմանագծին հազարավոր կյանքեր փրկում, հրաշքներ գործում…
Դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Վահե Շեկոյանը ծնունդով Դսեղից է: Նա իր բոլոր ձեռքբերումների համար պարտական է ընտանիքին: «Չունենայի ընտանիք, սիրող ու ինձ զորավիգ կին, ու իմ հրաշք մինուճարին՝ Նարեկիս, ես ծառայության մեջ հաստատ հաջողություններ չէի ունենա:
Արտասովոր: Յուրահատուկ: Հազվագյուտ: Աննման: …Ընդամենը 6 օր: Եթե 6 օր ադրբեջանցի դիպուկահարի գնդակը հապաղեր: Եթե Նարեկը հասցներ ավարտել իր վերջին մարտական հերթապահությունը, մի քանի օր անց զորացրվեր ու տուն վերադառնար, ի՞նչ բառեր կծնվեին, ի՞նչ հուշեր կարթնանային անցյալի գզրոցներից: