#13 (1284) 10.04.2019 – 16.04.2019
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ
Պատերազմի և խաղաղության ոտնահետքերը ձգվում ու ավարտվում են 116-ում: Սա մարտական հենակետի նախկին համարն է: Թիվն արդեն փոխված է, ինչպես դիրքը, դիտակետը, խրամատը: Ոտնահետքերն էլ ֆիզիկապես չկան, հողը հարթ ու պարարտ է՝ հաղթանակի համար: Հողը պարարտ է, անպարտ է, որովհետև սնվել է արյունով, ամրացել մարտիկների ոտնահետքով:
«Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց զորամիավորումների «Լավագույն հրետանային մարտկոց» մրցույթը: Մարտական կրակով ուղեկցվող համառ մրցապայքարի արդյունքներով որոշվեց լավագույնը:
«ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր եւ ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյան՝ մահապարտ, նժդեհական, պարահավաք, պարուսույց, հասարակական գործիչ, գրող…Հայու տեսակ…
2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ականային վտանգի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չափազանց կարևոր են, քանի որ ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30%-ը երեխաներ են: