Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#16 (1287) 1.05.2019 – 7.05.2019

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ...

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:

ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ. ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ

Նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է:

ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԵՄ ԿՐՈՒՄ

Երբ մի օր անցնեք Կարմրաշենի նեղլիկ փողոցներով, տներից մեկի բակում սպիտակ կամ չալպուտուրիկ աղավնիներ կտեսնեք: Ու տխուր, հոգնած մի շուն, որ ծերացած ոսկորներն է տաքացնում արեւի ժլատ շողերի տակ, գլուխը՝ թաթերին, ծույլ ու անտարբեր: Իսկ երբ աղավնիները թեւերը բացած պտտվեն օդում, շունը ալարկոտ գլուխը վեր կձգի ու ասես դժկամությամբ կհսկի աղավնիների ճախրանքը:

ՆՇԱՆ ԲՌՆԻՐ 10-ԻՆ

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆԸ դարձավ 95 տարեկան:

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍ

Երբ Երևանից առաջին անգամ գնացի Լիբանան, 1991 թվականն էր: Պատերազմը նոր էր ավարտվել: Բեյրութում փլատակների մեջ փոքր Փարիզը չտեսա (Բեյրութը հաճախ են համեմատում Փարիզի հետ` անվանելով Արևելքի Փարիզ), բայց ավելի ցնցող բան տեսա` փոքրիկ Հայաստան:

«ԿԱ՛ՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵ՛ՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱ՛ՆՔ»

Շինականն իր բանուգործին էր լինելու, հողվորն՝ իր վարուցանքին, հնձվորն՝ իր արտ ու կալին, ջրվորն իր առուն էր տանելու պապակ այգուն, եւ պապն իր խրատն էր տալու թոռանը՝ ա՛յ, բահն այսպես են բռնում, բայց, չեղավ, ավա՜ղ, չեղավ, մի մահաբեր մրրիկ անցավ հայ աշխարհով, մի չարագույժ ցուրտ իջավ արեւ օրով, ու կիսատ մնաց հայոց երգը. «Հորովել, հո՜, հորովել…»։

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Հայերի զանգվածային կոտորածները առանձնակի ու անջատ «դժբախտ պատահարներ» չէին, այլ դրանք ցեղասպանության դավադիր փորձեր էին, որոնք կատարվեցին երեք տարի շարունակ, տարբեր բարբարոսական ձևերով ու եղանակներով: