#17 (1288) 8.05.2019 – 14.05.2019
Դեռ քանի հազարամյակ, հայ ժողովրդի քանի սերունդ` որպես լուսավոր ապագայի առհավատչյա, որպես մշտանորոգ հույսի փարոս, որպես խիզախության, հերոսության ակունք, ոգեկոչելու է իր հաղթանակների մայիսը։ Ու իբրեւ ինքնության վավերագիր, իբրեւ դրոշ պարզելու է աշխարհին՝ հպարտորեն ու վեհաբար։
Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում ենք: Կայացման ու հզորացման երկար ճանապարհ է անցել այս զորամասը: Մոտակա բնակավայրերից հեռու լինելու, դժվարամատչելի տեղանքի պատճառով այն կեսլուրջ-կեսկատակ համարել են «քարտեզից դուրս»:
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ
Սիրելի՛ սպաներ և զինվորներ Հայոց հաղթական բանակի
Հարության ու հաղթանակի ամիս է մայիսը՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, երբ օրհասական պահին հնչում են Եկեղեցիների զանգերի ղողանջները, հավատավոր հոգու նոր զորությամբ և միաբանության ոգով խմբվում է Հայոց աշխարհազորը, զինվում հոգևորականները, մանուկն ու կինն իջնում են ռազմի դաշտ՝ կերտելով բեկումնային հաղթանակ. այսպես ենք պայքարել մինչև այսօր, պայքար ոչ թե կյանքի ու գոյատևման, այլ պայքար մեր հավատի ջահի համար…
Ամեն օր, առավոտից մինչև երեկո, զորամասերում ընթանում են մարզումները, զորավարժարաններում գործարկվում է ծանր զրահատեխնիկան, մեկը մյուսի հետևից խոցվում են ուսումնական թիրախները: Արվում է առավելագույնը՝ ամրապնդելու և կատարելագործելու զինվորների մասնագիտական հմտություններն ու ունակությունները:
Թե ինչ էր մտածում ծեր ու փառավոր գեներալը այն իրիկուն, երբ Կենտրոնական պողոտայով ներքեւ էր իջնում, ինձ հիմա էլ կարեւոր է թվում։ Նա անցնում էր ծաղկավաճառների շարքի առջեւով, եւ ծաղկավաճառ մի կին կողքինին ասաց՝ նայի՛ր գեներալին։
Հորս հորեղբայրը՝ Ասքանազ Պետրոսյանը, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղից Կարմիր բանակ է զորակոչվել 1939թ., մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին, որի ավարտից հետո երազել է առաջիկա զորացրման, օր առաջ հայրենի գյուղ վերադառնալու, հարազատներին տեսնելու, նորից դպրոցում դասավանդելու, ապա եւ՝ ընտանիք կազմելու մասին։