Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (1297) 10.07.2019 – 16.07.2019

ԶՈՐԱԿՈՉ

Զորակոչ է: Լուսանկարում պատկերված տղաները հագել են հայկական բանակի համազգեստն ու մի քանի ժամից կմեկնեն զորքեր: Նրանք կդառնան Հայրենիքի պաշտպան, ազգի արժանապատվության, Երկրի ուժի իսկական տեր և կշարունակեն մեր հաղթական բանակի տարեգրությունը:

ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆ

Զինվորական կոմիսարի այս ձևակերպման մեջ ամեն ինչ ասված է։ Օրակարգն անփոփոխ է, բոլորին զննում են, գրանցում, ճանապարհում։ Զորակոչը զինկոմիսարիատի ու զորակոչվողների համար պարզապես գործընթաց չէ, տոն է, միմյանց շնորհավորում են, ծափերով, երգով ու պարով ուղեկցում։ Մինչև հավաքակայան ևս մեկ կանգառ ունեն՝ եկեղեցին է։ Աստծու օրհնությամբ են զորակոչվում…

ՀԵՐԹԱՓՈԽ

Գյուղը, կանաչը, տները միանգամից կորչում են տեսադաշտից, ասես չեն էլ եղել, ու հայտնվում ես երկինք մխրճված հսկա բլուրների աքցանում՝ լերկ, քարակոփ, արեւախանձ: Ինչ-որ մեկը ճեղքել է ամեհի ժայռն ու ճանապարհ է բացել՝ մոտ 2 կիլոմետր քարքարոտ կածան:

ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ

Հայոց հողում զորակոչ է… Հայաստան աշխարհի հեռու-մոտիկ անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները:

ԲՈՒԺԱԿ. «ՈՍԿԵ ԺԱՄԻ» ՊԱՀԱՊԱՆԸ

Նրանց առաքելությունը առաջնագծից վիրավորների հնարավորինս արագ տարհանումն է, վիրավորի կյանքին սպառնացող վտանգի չեզոքացումը: Նրանք են տնօրինում «ոսկե ժամը», որի ընթացքում հնարավոր է պահպանել մարտադաշտից դուրս բերվող զինվորականի կյանքը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ նավատորմն սկսել է նոր դասի միջուկային բալիստիկ հրթիռներ կրող սուզանավի կառուցումը։ Huntington Ingalls Industries-ի արտադրության USS Columbia դասի նոր նավերը կանցնեն մարտական ծառայության արդեն 2031 թ-ին։ Կոլումբիա դասի սուզանավերը ԱՄՆ միջուկային եռյակի մաս կկազմեն։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում հունիսի 25-ից 30-ը անցկացվեց «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որի շրջանակում անցկացվեց նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես: Համաժողովի բացման արարողությանը և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: