Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (1297) 10.07.2019 – 16.07.2019

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակաշրջանից հայտնի է Սուրբ Փոկաս եկեղեցին, որը վանքի այժմյան տարածքում է եղել: