#27 (1298) 17.07.2019 – 23.07.2019
ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգային դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության վերաբերյալ կոնֆերանս` ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ, որին նախորդել էր հրետանային ուսումնական զորամասում «Անվտանգության օր` զորամասի կազմով մեթոդագործնական պարապմունքի անցկացումը» թեմայով միջոցառումը:
Դեռ երեկ հայրենիքը փայլուն-գեղեցիկ բառերի շարան էր՝ սրբություն սրբոց, աչքի լույս, ամենագեղեցիկը, ամենաքաղցրը, ամենասիրելին, ամենահարազատը, ամենամտերիմը: Կյանքից թանկը…
Օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Ջայսալմեր քաղաքում, միջազգային «Բանակային խաղեր-2019» շրջանակում, հանդես կգան մեր բանակի հատուկ ջոկատայինները: «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցույթին մասնակցել պատրաստվող մեր հավաքականի անդամներն այս օրերին ակտիվորեն մարզվում են, փուլ առ փուլ պատրաստվում առաջիկա մրցումներին:
Դպրոցում, ավարտական դասարանում ծանոթացա «Պատիվ ունեմ» ծրագրին: Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչս՝ Տիգրան Վարդազարյանը, մանրամասն ներկայացրեց ու բացատրեց ծրագրի դրույթները:
ՀՀ զինված ուժերի կրտսեր ապայական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 24-ի որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը: