#29 (1300) 31.07.2019 – 6.08.2019
2019թ. հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկնակի տոն էր։ Տարիներ շարունակ չգործած այս սրբավայրը Վարդավառի տոնին դարձյալ վերաօծվեց, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ օծված սրբավայրը փոխանցվեց զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Սա բացառիկ և եզակի իրողություն է, քանի որ այսուհետև հայոց բանակն ու հայ զինվորը, շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու, կունենա իր սեփական եկեղեցին։
Հուլիսի 23-ին և 25-ին անցկացվեցին պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության ռազմականացված և ԶՈՒ հաստիքային պայմանագրային պահպանության ստորաբաժանումների պետերի (հրամանատարների) մեթոդական հավաքներ:
Երբ խմբագրությունում ծանոթացա Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսի 80-ամյա դստերը, լսեցի նրա հոր զարմանալի սխրանքի եւ անցած փառավոր ուղու մասին, կրկին համոզվեցի, թե որքան շատ են մեր հերոսական հայրերի նմանօրինակ պատմությունները, եւ դեռ որքան բան անհայտ է մեզ…