#33 (1304) 28.08.2019 – 03.09.2019
Զինված ուժերի գլխավոր շտաբում շուրջ մեկ ամիս է՝ գործում է վստահության գիծ հեռախոսահամարը։ Ծառայությանը միանալու համար հարկավոր է զանգահարել 85-01 և 85-03, հեռախոսազանգն անվճար է, հասանելի է աշխատանքային օրերին ժամը 12:00-ից 20:00-ն։
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների երդման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, դիմորդների ծնողներն ու հարազատները:
Հանրապետության հյուսիսարևելյան դարպասի պաշտպանությունը հուսալիորեն իրականացնող զորամասերից մեկում ենք: Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ և մյուս զորամասերում մեկնարկել է ուսումնական երկրորդ կիսամյակը:
Սերժանտ Մանուկ Մանուկյանը դիրքի ավագն է: Արտաքինից դատելով՝ կլինի 27-28 տարեկան, բարձրահասակ է, թուխ, ձիգ ու բարեկազմ: Նա մեզ դիմավորում է դիրքի մատույցներում:
-Պա՛պ, ինձ համար ամենամեծ նվերը կլինի, որ ապերն էլ մասնակցի իմ մկրտության արարողությանը,- դիմելով ինձ՝ ասաց աղջիկս: – Բայց ո՞նց մասնակցի, Վերգինե ջան. նա ծառայում է,- փորձեցի «մխիթարել» աղջկաս: