#38 (1309) 2.10.2019 – 8.10.2019
Ոլորապտույտ ճանապարհն անցնում է սարերով: Անհանգիստ հետևում եմ հորիզոնին. յուրաքանչյուր բլուր շրջանցելիս հետզհետե նարնջագույնից բոսորագույն երանգներ է ստանում արևը. ավելի ուժասպառ ու արագասլաց է թեքվում դեպի իր լեռնաշեն բարձը:
Ճարտարապետ Էդիկ Շահինյանը արմատներով Նոր Ջուղայից է, ծնվել է Թեհրանում, 1984թ.-ից ապրում է Շվեդիայում: Նրա նախագծած թաղամասերն ու շենքերը զարդարում են Շվեդիայի Ստոկհոլմ եւ Ուփսալա քաղաքները:
Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։
Հայկի եւ Բելի ճակատամարտն ունի մեծ նախապատմություն, ու դրա արմատներն Աստվածաշնչում են։ Ըստ Սուրբ գրքի` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին Նոյ նահապետի որդիներ Սեմի, Քամի եւ Հաբեթի ժառանգները Միջագետքում ձեռնամուխ են լինում Բաբելոնի աշտարակի կառուցմանը, եւ այդ «հանդուգն» շինարարների մեջ լինում է նաեւ Հայկը։
Հայաստանի կառավարիչն ու սպարապետը, ցուցաբերելով պետական ու ազգային բարձր մտածողություն, 652թ. մեծամեծ նվերներով մեկնեց Ասորիք եւ կառավարիչ Մուավիայի հետ կնքեց պայմանագիր, որով Հայաստանն ընդունում էր արաբական գերիշխանությունը։
Հայ տառերու գյուտին 1300 եւ տպագրության 400-ամյակին առթիվ Կոմիտասի նախաձեոնությամբ կազմակերպվեցավ մեծ նվագահանդես Բերա «Փըտի-Շան»-ի ձմեռային թատրոնին մեջ։