#40 (1311) 16.10.2019 – 22.10.2019
Դեպի երկինք սուրացող ռազմական ինքնաթիռների սլացքն ու գերհզոր շարժիչների ձայնը փոքրուց գերել են Ռազմիկին: Ավիացիոն զորամասի հարևանությամբ հասակ առած տղան դեռ վաղ տարիքում վճռել էր՝ պետք է դառնա զինվորական, լավագույնն իր ասպարեզում, ամենահմուտն ու արհեստավարժը:
Գարնանային մայրամուտին` 1991թ. ապրիլի 7-ին, երկնքի մուգ կապույտից մի փոքրիկ լույս իջավ Ճոճկանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչին ու տարածվեց գյուղով մեկ: Ֆրունզիկ և Անահիտ Խուդինյանների ընտանիքում լսվեց առաջնեկ որդու մանկական ճիչը, որ բնավ էլ լաց չհիշեցրեց, ասես ողջույնի կանչ լիներ: