#41 (1312) 23.10.2019 – 29.10.2019
Օրեր շարունակ Ռուսաստանի Դաշնության Սախալին կղզում իսկական երաժշտական տոն էր. «Սպասսկայա բաշնյա» միջազգային փառատոնն իր շուրջն էր համախմբել Հայաստանի և Ռուսաստանի զինվորական նվագախմբերի անդամներին:
Առաջնագծում ենք, Արցախ աշխարհի հյուսիսային թեւում՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերում:
Մարտական դիրքերը, սովորաբար, բարձրում են, լեռներում, բնակավայրերից հեռու։ Սա բնական պայման է՝ թիկունքի անվտանգությունն ապահովելու, հակառակորդին լիարժեք վերահսկելու համար։ Մենք լեռնային երկիր ենք, հետեւաբար, լեռները մեր բնական ամրոցներն են։
Հոկտեմբերի 19-ը զինվորական տոնացույցում հրթիռահրետանային զորքերի օրն է: Մեր հրետանավորները իրենց հմուտ գործողություններով աչքի են ընկել Արցախյան պատերազմի, ապրիլյան մարտական գործողությունների, նաև հակառակորդին սանձելու տարբեր պատժիչ գործողությունների ժամանակ:
-Դե, իհարկե, պետք է հրետանին ընտրես: Դա ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ արհեստ,- այսպես էր պատասխանել Մեծ հայրենականի վետերան պապիկը, երբ տակավին պատանի Ջիվանը նրանից խորհուրդ է հարցրել զինվորական մասնագիտություն ընտրելիս:
Հոկտեմբերի 16-ին լրացավ մարտական փառավոր ուղի անցած, ամբողջ գիտակցական կյանքը բանակին նվիրաբերած, ԶՈւ բարձրագույն սպայական խորհրդի նախագահ, Հայաստանի եւ Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովի ծննդյան 80-ամյակը: