#7 (1278) 27.02.2019 – 5.03.2019
ՀՀ զինված ուժերում փետրվարի 18-ին մեկնարկեց հերթական ուսումնական փուլը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց տեսական ու գործնական նոր պարապմունքներով, որոնք միտված են գրագետ, բանիմաց, մասնագիտորեն պատրաստված զինվոր կրթելուն, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:
Փետրվարի 17-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «IDEX-2019» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում էր աշխարհի շուրջ 95 պետություն:
Սահմանամերձ զորամասի շարահրապարակից, ինչպես ափի մեջ, երևում է մոտակա բնակավայրը. սա կարծես հատուկ հիշեցում լինի նրանց, ովքեր պաշտպանում են հայրենի եզերքը: Մարտական ուղի անցած զորամասը սահման է հսկում, իսկ այսօր էլ նորակոչիկների հերթական կազմի երդման արարողությունն է:
Փոխգնդապետ Գարիկ Մուրադյանը շուրջ քսան տարի բանակում է: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մշտապես դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություններ եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Այսպիսի տուն մեկ էլ ֆիլմերում եմ տեսել՝ մաշված, հին կահ-կարասի, կիսախավարում ծխագույն պատերին թրթռացող վառարանի լույս… կոկիկ ու լուռ: Տանը մայրն է ու հինգ որդիներից երեքը ՝ Գեւորգը, Արամն ու Գրիգորը:
Եկեք շրջենք մեր հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք խրամատներով գոտեվորված մեր Երկրի հերոսական թրթիռներով: Շրջենք հայ ժողովրդի արժանապատվության ակունքներից ծնված տղերքի արյան արահետներով եւ փորձենք ճանաչել նրան, ում այսօր ունենք որպես Հայոց ազգային բանակի առաջնորդ: