#9 (1280) 13.03.2019 – 19.03.2019
Ես շատ եմ սիրում երկու եղբայրներիս, հայրիկիս ու մայրիկիս։ Հայրս զինվոր է, հայոց բանակի սպա: Նա հրամանատար է, և այսօր, երբ մեր ընտանիքը ողջ է ու ամբողջական, հորս և իր զինվորների սխրանքի արդյունքն է:
Յուրիդան երիտասարդ աղջիկ է՝ իր անվան նման նուրբ ու գեղեցիկ: Մեղրագույն, կլորիկ աչքերը նրա դեմքին մանկական արտահայտություն են հաղորդում: Սպիտակ, համարյա թափանցիկ մաշկն ու շիկավուն մազերը ամբողջացնում են պատկերը:
Իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում: Ծառայությունը հեշտ չէ, իսկ բնակլիմայական պայմաններն էլ, հատկապես ձմռանը, դաժան են:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը խաղացել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում՝ հայրենիքում շատ սիրված «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ու միջազգային ճանաչում գտած «Եվա» ֆիլմերում:
Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 100 տարեկան: «Հայ զինվորին» տված տարիների վաղեմություն ունեցող այս զրույցը ներկայացնում է մեծ մտավորականի խոհերն ու մտորումները մեր երկրի առաջընթացի, ժողովրդի կենսունակության, ազգային-բարոյական արժեհամակարգի, բանակի մարտունակության ու մի շարք հրատապ խնդիրների մասին, որոնք արդիական ու հնչեղ են մինչ այսօր: