Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2019

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՌՈՄԱՅՈՒՄ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» կայացավ: Ընդ որում, կայացավ այնպես, ինչպես երազում էին նրա և «Ռոմայի» բոլոր երկրպագուները: Ո՞վ կարող էր ենթադրել, որ մեր առաջատարը ոչ միայն հենց առաջին խաղում կընդգրկվի մեկնարկային կազմում, այլև ընդամենը 30 րոպե անց կդառնա գոլի հեղինակ:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...

Արմին Վեգների նամակի շարունակությունն է՝ գրված 1932թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
«Արդեն 1915թ. ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։

ՄԵՐ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐԸ ԽՈՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Զորավարժանքի ղեկավարի ողջույնով սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությունը։ Բացման հանդիսավոր արարողությունն է, հնչում են մասնակից երկրների պետական օրհներգերը: Հանդիսավոր քայլերթին հերթով ու խրոխտ շարքերով անցնում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային ստորաբաժանումները:

ԿԱՅՈՒՆ, ԱՆԸՆԴՀԱՏ, ՕՊԵՐԱՏԻՎ

Զրույց ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր ԹԵՄՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Օրերս այցելեցինք գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր: Առաջնագծում իրավիճակը հանգիստ էր, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը վերջին ժամանակահատվածում հիմնականում խախտում է հրաձգային զենքերից: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ դիրքապահները օր ու գիշեր մարտական հերթապահությունն իրականացնում են զգոն և ամենայն պատասխանատվությամբ:

ԵՐԲ ՎՍՏԱՀ ԵՍ ՈՒԺԵՐԻԴ

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը ծնվել է 1963 թվականին, Քաջարանում՝ զինվորականի ընտանիքում: Ծնված օրից տեսել է զինվորականի համազգեստով հորը, նրա սահմանած խստապահանջ ու ճշտապահ նիստուկացը: Ինքն էլ է ընտրել զինվորականի ուղին և 1980թ. ընդունվել է Կիևի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը:

ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Օրերս «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային զորամասերից մեկի ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են տանկահրաձգային մարզումներ: